«Կենդանի Քենի» կյանքը վտանգի տակ է

Բրազիլիայից «Կենդանի Քենը» այս մի քանի տարիների ընթացքում դիմել է 72 պլաստիկ վիրահատության, որպեսզի կարողանա նմանվել իր ամենասիրելի տիկնիկին՝ Քենին։
Տղամարդը 24 դատական գործ է հարուցել իր պլաստիկ վիրաբույժներից մի քանիսի դեմ, ովքեր այլանդակել են նրա արտաքինն ու վտանգել առողջությունը։
Քենը նաև պատմել է լրագրողներին, որ այսքան պլաստիկ վիրահատությունների նա դիմել է հանուն իր առաջին սիրո՝ բրիտանուհի Քեթրինի, ով մերժել է աշխարհի միակ տղամարդ տիկնիկին՝ պատճառաբանելով, որ չի սիրում արհեստական արտաքինով մարդկանց։
Չնայած այս ամենին՝ Քենը չի պատրաստվում կանգ առնել և շարունակում է դիմել պլաստիկայի օգնությանը։
Օրեր առաջ լրատվամիջոցները հայտնեցին, որ «Կենդանի Քենի» կյանքը վտանգի տակ է։ Վիրահատությունների ժամանակ օգտագործվող բազմաթիվ քիմիական նյութերի պատճառով Քենի մոտ ալերգիկ ռեակցիաներ են սկսվել, և նա մի քանի օր անցկացրել է հիվանդանոցում։
Բժիշկների պնդմամբ՝ երիտասարդի առողջական վիճակը ծանր կայուն է։