Նիհարեք հնդկաձավարի օգնությամբ

Նիհարելու համար կան հազարավոր դիետաներ։ Սակայն դրանց մի մասը արդյունք չի տալիս, իսկ մյուս մասը վնասում է առողջությանը։ Սննդաբան Միրկինի պնդմամբ՝ հնդկաձավարի դիետան ամենաարդյունավետն է համարվում աշխարհում։
Հնդկաձավարի հիմնական առավելությունն ածխաջրերի ցածր պարունակությունն է: Բացի այդ` հնդկաձավարը հարուստ է սպիտակուցներով և ամինաթթուներով: Իր հատկությունների շնորհիվ այն շատ սննդարար է և վերացնում է քաղցի զգացումը։
Հիշեք, որ միայն մեկ սննդի ընդունումը զրկում է օրգանիզմն անհրաժեշտ նյութերից, ուստի եթե վստահ չեք, որ կատարյալ առողջ վիճակում եք գտնվում, ապա նախապես անպայման խորհրդակցեք բժշկի հետ, չէ՞ որ հնդկաձավարի դիետան կարող է ոչ միայն օգուտ բերել, այլև վնաս պատճառել: Իդեալական կլինի, եթե դիետան պահեք ոչ թե երկու շաբաթ անդադար, այլ պարբերաբար կազմակերպեք բեռնաթափման օրեր։
Դիետայի ընթացքում կարող եք ուտել այնքան հնդկաձավար, որքան կցանկանաք: Միակ պահանջն է` չուտել գիշերը. սննդի վերջին ընդունումը պետք է լինի քնելուց առնվազն 4 ժամ առաջ:
Կարելի է խմել կեֆիր։ Իսկ եթե սովին այլևս չեք դիմանում, կարող եք որևէ միրգ ուտել: