Սոգդիանան սկսել է ծննդաբերել հենց նկարահանումների ընթացքում

Սոգդիանան երրորդ անգամ մայրիկ է դարձել։ Գեղեցկուհու մոտ անտանելի ցավերը սկսվել են հենց նկարահանման հրապարակում։
Սոգդիանան լրագրողներին պատմում է, որ իրեն շատ անհարմար ու ամոթալի վիճակում էր զգում։ Երգչուհին ցավերից սկսել է բղավել ու լաց լինել։ Նկարահանման հրապարակում ներկա աշխատակիցները պնդում են, որ վախեցած էին և մեծ սթրես են տարել այդ դեպքից հետո։
Շատերը կատակով նշում են, որ էլ երբեք չեն համագործակցի հղի աստղերի հետ։
Ներկաներից մեկն անգամ որոշել է նկարահանել Սոգդիանային և տեղադրել է համացանցում։ Սակայն ժամեր անց տեսանյութը ջնջվել է։
«Շնորհավոր քո ծննդյան օրը հարազատս։ Չեմ հավատում, որ 38 շաբաթներն այսքան արագ անցան»,- իր ինստագրամյան էջում գրել է Սոգդիանան՝ կիսվելով փոքրիկի առաջին լուսանկարով։
Հիշեցնենք, որ փոքրիկի հայրը Սոգդիանայի երրորդ ամուսինն է, ում մասին երգչուհին հրաժարվում է պատմել լրագրողներին։
Հայտնի է միայն, որ նրա ամուսինը հարուստ ձեռնարկատեր է։