Իրական կադր «Առյուծ արքան» ֆիլմից

«Disney» ստուդիայի նոր անմիմացիոն ֆիլմի՝ «Առյուծ արքա»-ի ռեժիսոր Ջոն Ֆավրոն խոստովանել է, որ ֆիլմում մի տեսարան կա, ուր արված կադրն իրական է։ Այս մասին նա գրել է Թվիթերի իր էջում։

 

«1490 վիզուալիզացված տեսարան կար, որոնք անիմատորների և նկարիչների կողմից ստեղծվել են համակարգչային գրաֆիկայի միջոցով։ Սակայն ֆիլմում լուսանկար կա, որը ստեղծված չէ համակարգչի միջոցով, և միայն դա է «իրական» նկարիչների ու անիմատորների կողմից ստեղծված տեսարանների շարքում»,- գրել է ֆիլմի ռեժիսորը։

Խոսքը սկզբնական կադրում արևածագի տեսարանի մասին է: Նրանք դա արել են հասկանալու համար՝ արդյոք ինչ-որ մեկը գլխի կընկնի, թե՝ ոչ:

Նոր «Առյուծ արքան» «Disney»–ի 1994թ.-ի մուլտֆիլմի ռեմեյքն է։ Գլխավոր դերերը հնչունավորել են Դոնալդ Գլովերը, Բեյոնսեն, Ջեյմս Էրլ Ջոնսը, Ջոն Կանին, Կիգեն-Մայքլ Կին եւ Չիվետել Էդջիոֆորը։