Իրինա Շեյքը նոր ընտրյալ ունի

Բրեդլի Կուպերի հետ ամուսնալուծությունից հետո Իրինա Շեյքը հասցրել է արդեն մի քանի սիրավեպ ունենալ։
Լրագրողները պարզել են, որ հիմա Իրինայի նոր ընտրյալը  Ջենիֆեր Էնիսթոնի նախկին ամուսինն է՝ դերասան Ջասթին Թերուն։
Ջասթին Թերուն և Ջենիֆեր Էնիսթոնն իրենց ամուսնալուծությունից հետո վատ հարաբերույթունների մեջ են։ Մինչև այսօր նրանք դատարաններում կիսում են  իրենց ունեցվածքը։
Հենց դատարանում էլ Իրինան հանդիպել է իր նոր սիրեցյալին։
Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ Իրինան լավ հարաբերություններ ուներ Ջենիֆերի հետ, նա մեկնաբանել էր դերասանուհու և Ջասթինի ամուսնալուծությունը՝ ասելով, որ Էնիսթոնն իդեալական կին է և Ջասթինի նման էժանագին տղամարդն արժանի չէ նրա սիրուն։
Շեյքին և Թերուին հաճախ են տեսնում միասին։
Զույգը հրաժարվել է ինչ-որ կերպ մեկնաբանել իրենց սիրավեպի մասին լուրերը։