Ծեծված Ջոնի Դեփին հիվանդանոց են տեղափոխել

Օրեր առաջ Ջոնի Դեփը «The Sun» լրատվամիջոցին տրամադրել է լուսանկար, որտեղ նրան հիվանդանոց են տեղափոխում կնոջ հետ վիճաբանությունից հետո:
Լուսանկարում երևում է, որ վնասվել է դերասանի այտը, գլուխը և աջ ձեռքը:
Դեփի երկրպագուներն անհանգստացան, սակայն դերասանը շտապեց հանգստացնել բոլորին՝ պատմելով, որ լուսանկարն արվել է տարիներ առաջ, երբ ինքն ու Էմբեր Հերդը դեռ ամուսիններ էին:
Ամուսնալուծությունից հետո Էմբերը Ջոնին մեղադրեց ընտանեկան բռնության մեջ, սակայն իրական զոհն այս պատմության մեջ Դեփն էր:
Բայց դերասանը հենց այնպես չէ լրագրողներին ներկայացրել այս լուսանկարը: Փաստորեն, Դեպն արդեն դիմել է դատարան և պահանջում է կնոջից բարոյական վնաս՝ 50 միլիոն դոլար:
Դերասանի ընկերների պնդմամաբ՝ Էմբեր Հերդը որոշել է ներում աղերսել նախկին ամուսնուց՝ հասկանալով, որ դատարանն իրեն մեղավրո կճանաչի: Սակայն Դեպը հրաժարվել է ներել նախկին կնոջը: