«Այսքան մերկ դեռ չեմ նկարահանվել և ուզում եմ բաց տեսարաններս լինեն միայն այսպիսին» Արևիկ Գևորգյանի նոր ֆոտոշարքն ու մտորումները սիրո մասին - Showbiz.am

«Այսքան մերկ դեռ չեմ նկարահանվել և ուզում եմ բաց տեսարաններս լինեն միայն այսպիսին» Արևիկ Գևորգյանի նոր ֆոտոշարքն ու մտորումները սիրո մասին

By

ShowBiz.am-ի զրուցակիցը դերասանուհի Արևիկ Գևորգյանն է, ով վերջին շրջանում գտնվում էր ստեղծագործական դադարի մեջ: Տարիներ առաջ, նկարահանվելով տարբեր հեռուստասերիալներում և խաղալով թատրոնում, դերասանուհին ձեռք բերեց երկրպագուներ և հանդիսատես: Այսօր Արևիկը վերադարձել է , պատրաստ է ընդունել հետաքրքիր առաջարկներ. նա նաև նկարահանում է տեսանյութեր, որտեղ ասմունքում է: Դերասանուհին նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է մեզ և պատմել իր ստեղծագործական դադարի, վերադարձի և ամբողջ ընթացքում ունեցած ապրումների ու զգացողությունների մասին:

— Որոշ ժամանակ դադար և հեռավորություն սիրած աշխատանքից. Ինչպիսի՞ն էին ապրումներդ ու զգացողություններդ այդ ժամանակ:

— Կան ապրումներ և զգացողություններ, որոնց նկարագրելու համար նախատեսված բառեր ես դեռ չեմ գտել և հասկացել եմ, որ միգուցե պետք էլ չի փնտրել: Ողջ կյանքի ընթացքում մենք ունենում ենք տարբեր ապրումներ և պահերի փունջ: Երբ մեր կյանքում կատարվում է զարմանալի, երջանիկ  ցնծության պահեր, մենք առանց մտածելու դա փորձում ենք  քամել մինչև վերջին կաթիլը: Բայց միշտ երբ հարցը հասնում է  առաջին հայացքից ոչ այնքան  հաճելի պահերի՝ դատարկության, միայնության, դրանց արհամարհում ենք:  Պահեր, որոնք անվերջ կարելի է թվարկել:  Այդ ժամանակ դու փորձում են անվերջ փակվել  այդ էմոցիաների առջև, անտեսել դրանք, որպեսզի չցավեցնես քո մարմնի ոչ մի բջջի. Ես հասկացել եմ, որ պետք է ընդունել ամեն ինչ. յուրաքանչյուր էմոցիա արժանի է , որ դու նրան ապրես: Անգամ ամենածանր իրավիճակում գուցե քեզ ոչ թե պատժել են, այլ՝ օրհնել: Իմ ճանապարհը դեպի ինձ երկար է, և այդ դադարի մեջ գուցե մի քիչ ավելի շատ ունեցա ինձ:

— Գտնվելով ստեղծագործական դադարի ու կարոտի մեջ՝ ի՞նչ դժվարությունների ու բարդությունների ես հանդիպել ու ինչպե՞ս հաղթահարել:

— Դադարի ողջ տևական ընթացքում չեմ կարողացել որպես հանդիսատես թատրոնում ներկայացում նայել , որովհետև բոլոր ոսկորներս ցավում էին. դրանից բարդ չի եղել ու չգիտեմ էլ՝ լինում է թե՞ ոչ:

— Ի՞նչն էր լռության պատճառն ու այսօր ի՞նչ ես կարծում՝ պե՞տք էր այն քեզ:

— Հիմա հասկանում եմ, որ դադարն ինձ ոչ թե պետք էր այլ անհրաժեշտ: Եթե լիներ հնարավորություն հետ տալ այդ ժամանակը, կրկին կընտրեի այդ դադարը, իսկ պատճառների մասին խոսել չեմ ուզում, որովհետև դա ճանապարհ է, որը տանում է ոչ մի տեղ:

— Վերադարձ դեպ աշխատանք, նկարահանումներ և այլն. կա՞ր վախ, մի փոքր շփոթվածություն:

— Անկախ դադարից, մասնագիտական վախ միշտ էլ կա. Ներքին դող է ամեն դերի հետ, ամեն ֆիլմի, ամեն ներկայացման, ամեն պատկերացման և այդ բոլոր ապրումները հաղթահարելու ճանապարհը առողջ է, որը կուզենամ միշտ ունենալ: Իմ չապրելը իմ կենսակերպով ավելացրել է այնպիսի զգացողություններ , որոնք երբեք մինչ այդ չէի ապրել, ինչը ևս մի քանի երանգով  հարստացրել է իմ ներքին աշխարհը՝ որպես դերասանուհի:

— Հաճախ ես նոր ֆոտոշարքեր իրականացնում. ինչո՞վ է դա պայմանավորված, ո՞վ է ընտրում ֆոտոշարքերի համար քո կերպարներն ու զբաղվում իմիջովդ:

— Յուրաքանչյուր ֆոտոշարք իր նախապատմությունն ունի: Կան ֆոտոշարքեր, որոնք ինքս եմ պատկերացրել, կան ֆոտոշարքեր, որոնք ծնվել են տարբեր ոճաբանների և նկարիչների հետ համագործակցության արդյունքում, սակայն 2 դեպքում էլ կա մի շատ կարևոր նախապայման՝ լուսանկարը ևս պետք է կրի հաղորդագրություն: Հարցազրույցներից մեկում նշել եմ, որ հատուկ ընդգծված ոճ չունեմ, ուղղակի հագուստն ընտրելիս պետք է հայացքս հանդիպի ու հասկանամ, որ դա իմն է:

— Կներկայացնե՞ս քո նոր շարքը, որտեղ փոքրիկ տեսանյութերի միջոցով բանաստեղծություններ ես կարդում:

— Մտահաղացումը ծնվեց նախ ընկերությունից. իմ ընկեր և ռեժիսոր Մարիամ Յեգորյանի հետ երկար զրույցների ընթացքում, երբ հազարերորդ անգամ փորձում էինք ուսումնասիրել սերը.հերթական զրույցներից մեկում, երբ սահմանն անցնում ես արդեն հասկանալու համար, թե ինչ է սերը, ծնվեց մի  ցավալի միտք, որ գուցե երբեք ոչ մեկ չի գտնում այն միակին, ով նախատեսված է իրեն ի վերուստ: Չգիտեմ՝ որքանով է հետաքրքիր մարդկանց, բայց ես այսքան մերկ դեռ չեմ նկարահանվել և ուզում եմ բաց տեսարաններս լինեն միայն այսպիսին:

— Առաջարկներ ստանալիս ինչի՞ն ես առաջնային կարևորությունը տալիս:

— Սկսել եմ յուրաքանչյուր առաջարկի վերաբերվել համարժեք: Եթե նախկինում առաջարկը ստանալիս որոշ բաների վրա աչք էի փակում և փորձում էի հարմարվել, ապա հիմա սկսել եմ շատ արժևորել  առաջարկվող նյութը և այդ պատճառով է, որ մի քանի առաջարկ արդեն մերժել եմ, սակայն միշտ բաց եմ հետաքրքիր գաղափարների, հեղափոխոխ մտքերի և կարևոր հաղորդագրությունների առաջ:

Նյութը՝ Կիմա Միրզոյանի

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Մենք մեր երկիրը հանձնում ենք ներսից՝ մոռանալով պատմության էջերը, տարրական հարգանքն ու հանդուրժողականությունը». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջերում կիսվել է 2016 թվականի դեկտեմբերին արված իր գրառմամբ՝ նշելով, որ այն արդիական...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Դավաճանի պիտակը հերոսի վրա զոռով-շառով կախողն ուշ, թե շուտ սեփական ճակատին է դաջում այն». Ավետ Բարսեղյան

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգահան Ավետ Բարսեղյանն Ինստագրամի իր էջում հրապարակում է արել՝ անդրադառնալով Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակին:...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Տիգրանը ճիշտ էր, ես սխալվեցի. շարունակում ենք իրար միս ուտել նախկին ու ներկա իշխանավորի համար». Նելլի Խերանյան

ՀՀ վաստակավոր արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Նելլի Խերանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով...
Ավելին