Առողջ քունը գեղեցկության գլխավոր գրավականն է

Գիշերվա լավ քունը շատ կարևոր է ոչ միայն՝ առողջության, այլև հաջորդ օրն ակտիվ և բարձր տրամադրությամբ անցկացնելու համար:
Սակայն լինում են օրեր, երբ անքնության պատճառով ամբողջ գիշերն անցկացնում եք համակարգչի առջև, կամ պարզապես «հոլի» նման պտտվում եք անկողնում:
Հարկավոր է հիշել, որ կան անքնություն առաջացնող մթերքներ։
Գազավորված ըմպելիքները, գինին, սուրճը, լոլիկը, սև շոկոլադը, կարմիր լոբին, սմբուկը առույգացնում են օրգանիզմը և թույլ չեն տալիս, որ դուք քնեք։ Պատճառն այն է, որ սրանց մեծ մասը միզամուղ հատկություն ունի։
Անքնությունից ազատվելու համար քնելուց առաջ մի կերեք բարձր յուղայնությամբ սնունդ, հրաժարվեք ուժեղ էլեկտրական լույսից, միշտ պառկեք քնելու միևնույն ժամին, քնելուց առաջ պետք չէ զբաղվել համակարգչով կամ հեռուստացույց դիտել։
Անքնության բուժման համար ավանդական բժշկությունն առաջարկում է այս միջոց։
Վերցրեք կարմի ալոճի պտուղները և պատրաստեք թուրմ. 1 ճաշի գդալ չոր պտուղը լցրեք 1 բաժակ եռացող ջրի մեջ, փակեք բերանը ու թողեք, որ այն թրմի:
2 ժամ անց այն արդեն պատրաստ կլինի։ Օգտագործեք սա օրական 3 անգամ, 1 կամ 2 ճաշի գդալի չափով: