Տիմատին առաջին անգամ խոսել է Կրիդի հետ կապված սկանդալի մասին

«Black Star»-ի հիմնադիր Տիմատին Եգոր Կրիդի հետ կապված սկանդալից հետո առաջին անգամ որոշել է մեկնաբանել այդ կոնֆլիկտն ու բացահայտել շատ մանրամասներ:
Տիմատին հիշում է, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել Կրիդին: Նա պատմում է.
«Եգորը նման էր վախեցած երեխայի, ով փորձում էր ամեն բան անել, որպեսզի մեզ գոհացնի: Համագործակցության առաջին մի քանի ամիսները ես չէի տեսնում նրա մեջ ոչ մի տաղանդ: Բայց Եգորը «Black Star»- ի գործադիր տնօրենին՝ Պաշային, խնդրեց իրեն տալ ևս մի քանի ամիս, որպեսզի ինքը կարողանա ցույց տալ իր մեջ եղած ողջ պոտենցիալը: Վերջապես, որոշ ժամանակ անց նա մեզ ներկայացրեց «Ամենա-ամենա» կատարումը, որն արժանացավ ոչ միայն մեր, այլ հազարավոր երկրպագուների բարձր գնահատականին, ու այդ երգի շնորհիվ էլ «Black Star»-ը շարունակեց աշխատել Կրիդի հետ:
7 տարի շարունակ ես նյարդեր, ֆինանսներ ու ժամանակ եմ ծախսել, որպեսզի նրան դարձնեմ արտիստ: Այն ամենը, ինչին նա հիմա հասել է, իմ քրտնաջան աշխատանքի արդյունքն է:
Հիմա Կրիդը գնում է դեպի հետ՝ զարգանալու փոխարեն: Լսելով նրա նոր կատարումը՝ ցավում եմ, որ այսքան տարիների աշխատանքս ջուրն է ընկել: Հուսամ, որ նրա մյուս երգերն առավել հաջող կստացվեն»: