Իվան Ուրգանտի գեղեցկուհի դուստրերը

Հայտնի հաղորդավար Իվան Ուրգանտը հազվադեպ է կիսվում լրագրողների հետ իր անձնական կյանքի մանրամասներով։
Բայց օրեր առաջ իր ինստագրամյան էջում Ուրգանտն ուրախացրել է երկրպագուներին՝ կիսվելով գեղեցկուհի դուստրերի լուսանկարով։
19-ամյա Էրիկան, 11-ամյա Նինան և 4-ամյա Վալյան արդեն երկար ժամանակ է, ինչ չեն ապրում հոր հետ։
Էրիկայի մոր հետ ամուսնալուծությունից հետո Իվանի և ավագ դստեր հարաբերությունները շատ են տուժել։ Լրագրողների հետ զրույցներում աղջիկը հորն անվանել է անտարբեր ու սառը` նրան մեղադրելով իրենց ընտանիքի կործանման մեջ։
Աշխատանքի պատճառով Ուրգանտը չի կարողանում նաև շփվել իր փոքր դուստրերի հետ, որոնց տեսնում է տարվա մեջ մի քանի անգամ։
Սակայն քույրերը միմյանց հետ շատ լավ հարաբերությունների մեջ են, և ասյ տարի միաիսն են անցկացրել ամառային արձակուրդները։
Ուրգանտի ընկերները նշում են, որ հաղորդավարի կյանքում ամենակարևորը նրա դուստրերն են։ Իվան ՈՒրգանտնտ ամեն ինչ անում է հանուն աղջիկների բարեկեցիկ ապագայի։