Միշա Գալուստյանը դավաճանե՞լ է կնոջը

Օրեր առաջ երկրպագուները Սոչիում տեսել են հայտնի դերասան Միշա Գալուստյանին ինչ-որ անծանոթ կնոջ հետ շքանավում համբուրվելիս։ Նրանք փորձել են լուսանկարել զույգին, սակայն Միշան կոպիտ և ագրեսիվ կերպով նրանց պահանջել է հեռանալ։
Լրատվամիջոցները միանգամից սկսեցին գուշակել, թե ով է Գալուստյանի սիրուհին, սակայն դերասանը շտապեց արդարանալ։ Միշան լրագրողներին հավատացրեց, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում նա անգամ չի եղել Սոչիում։
Նրա կինը՝ Վիկտորյան, ում հետ դերասանն արդեն 12 տարի է, ինչ ամուսնացած է, շտապեց հանգստացնել բոլորին՝ ասելով, որ հավատում է ամուսնուն։
Վիկտորյան նաև անկեղծացավ՝ պատմելով, որ 12 տարիների ընթացքում շատ են եղել նման բամբասանքներ, սակայն ինքը չի պատրաստվում փչացնել ամուսնու հետ հարաբերությունները անհիմն մեղադրանքների պատճառով։