Ապագայի նորաձևություն

Հանա Ռոուզն ու նրա ամուսինը՝ Սթիվեն Ռայը, հանդիպել են փարիզյան գեղարվեստի ակադեմիայում, որտեղ սովորում էին հագուստի մոդելավորման ֆակուլտետում։ Երիտասարդներն աչքի չէին ընկնում առանձնահատուկ տաղանդով։
Տեսնելով, որ իրենց մոդելավորած հագուստը չունի մեծ պահանջարկ՝ այս խենթ զույգը որոշեց կոտրել կարծրատիպերն ու ներկայացնել այլ ֆորմատի նորաձևություն, որտեղ նրանք չունեին մրցակիցներ։
Շատերը նրանց աշխատանքներն անվանում են «ապագայի նորաձևություն», իսկ մյուսները՝ «սարսափ ժանրի նորաձևություն»։
Ռոուզն ու Ռայը մեծ պահանջարկ են վայելում ու լայն ճանաչում են ձեռք բերել։ Նրանք զբաղվում են հագուստի, կոշիկների, աքսեսուարների մոդելավորմամբ։ Այս դիզայներների աշխատանքները վաճառվում են 5000-12000 եվրոյով։
Նրանք պատրաստվում են իրենց երկրպագուներին ներկայացնել օծանելիքների նոր հավաքածու։ Շատերը մտածում են՝ ինչպես պետք է բուրի այս խենթ բրենդի օծանելիքը․ դժվար թե այն նման լինի մեզ ծանոթ ավանդական բույրերին։