Աշխարհի ամենագեղեցիկ հանցագործը հայտնի մոդել է դարձել

35-ամյա հմայիչ Ջերեմի Միքսը համարվում է աշխարհի ամենահմայիչ հանցագործը։
2014 թվականին Կալիֆորնիայի բանտում արված նրա լուսանկարը տարածվեց սոցիալական կայքերում և մեծ ճանաչում բերեց Ջերեմիին։
Միքսը մեղադրվում էր լավագույն ընկերոջ սպանության մեջ, սակայն պնդում էր, որ ինքը ոչնչում մեղավոր չէ։
Ջերեմին դատապարտվել էր 8 տարի ազատազրկման։ Սակայն 2016 թվականին պարզվեց իրական մեղավորի ինքնությունն ու Ջերեմին ազատ արձակվեց։
Երբ հմայիչ տղամարդն արդեն ազատ էր, նրա հետ կապվեց աշխարհահռչակ լուսանկարիչ Ջիմ Ջորդանը, ում շնորհիվ էլ Միքսը սկսեց առաջարկներ ստանալ անվանի նորաձևության տներից ու մոդելավորողներից։
2017 թվականին նա մասնակցեց նյույորքյան նորաձևության շաբաթին։
Հիմա Ջերեմին հայտնի մոդել է և համագործակցում է «Philipp Plein», «Valentino» բրենդների հետ։