Երգչուհի Ժասմինի ամուսինը փախել է Մոլդովայից

Երգչուհի Ժասմինի և նրա երիտասարդ ամուսնու՝ Իլանի կյանքը երբեք էլ հեշտ չի եղել։
Սկզբից լրատվամիջոցներն անդադար քննարկում էին զույգի վիճաբանություններն ու ընտանեկան սկանդալները։ Իլանը մի քանի անգամ այնպես է ծեծել Ժասմինին, որ վերջինս հայտնվել է հիվանդանոցում։
Երբ զույգի հարաբերությունները կարգավորեցին, Իլանը դատապարտվեց 7 տարի ազատազրկման։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հասնող դրամական հափշտակման մեջ։ Բողոքարկելով դատավճիռը՝ Իլանը ազատ արձակվեց։ Օգտվելով հարմար առիթից՝ օրեր առաջ Ժասմինի ամուսինը փախել է Մոլդովայից։ Եթե օրինապահ մարմիններին հաջողվի գտնել նրան, այս անգամ նա կենթարկվի 12 տարի ազատազրկման։
Ժասմինը չի ցանկանում ոչ մի կերպ մեկնաբանել ամուսնու հետ կապված ինչ-որ բան։
Լրագրողներին նա միայն պատմել է, որ վերջին ժամանակներում իր և ամուսնու հարաբերությունները իդեալական էին։
Հիմա Ժասմինն իր երեխաների հետ բնակվում է Թուրքիայում։