Լեոնարդո ԴիԿապրիոն, Մարգո Ռոբին, Բրեդ Փիթը և այլ հայտնիներ՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի լոնդոնյան պրեմիերային

Քվենտին Տարանտինոն շարունակում է ներկայացնել իր նոր ֆիլմը՝ «Մի անգամ Հոլիվուդում»-ը (Once Upon a Time in Hollywood), ամբողջ աշխարհին: Երեկ ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Լոնդոնում: Ռեժիսորի հետ միասին մայրաքաղաք էին եկել նաև դերասանները՝ ֆիլմի գլխավոր դերակատարները, ինչպես նաև այլ աստղեր: Երեկ կարմիր գորգին հայտնվեցին Մարգո Ռոբին, Բրեդ Փիթը, Լեոնարդո ԴիԿապրիոն, Գայ Ռիչին կնոջ՝ Ջեկի Էյնսլիի հետ միասին և այլք:

Հետաքրքրական է, որ ֆիլմն արդեն դարձել է ամենահաջողակը Տարանտինոյի գործերի մեջ, առաջին հանգստյան օրերի ընթացքում ֆիլմը հավաքել է 40 միլիոն դոլար: Այսպիսի հաջողությունը, անխոս, պայմանավորված է դերասանների աստղային կազմով:

Չնայած Տարանտինոյի այս ֆիլմի գրանցած հոջողություններին՝ օրերս կանաց խմբերն ու այնպիսի հրատարակությունները, ինչպիսիք են The Guardian-ը և The New York Post-ը, քննադատությամբ են հանդես եկել: Նրանց կարծիքով ռեժիսորի ֆիլմերում շատ են կանանց նկատմամբ բռնություններով տեսարանները: Բացի այդ՝ հենց վերջին ֆիլմում էլ գլխավոր թեմաներից մեկը Թեյթի սպանությունն է: Հիմա նրանք ակտիվորեն փորձում են այնպես անել, որ ռեժիսորին վռնդեն Հոլիվուդից:

Ֆիլմը մեր հանդիսատեսի համար հասանելի կլինի օգոստոսի 8-ից: