Կիսամերկ Վինի Հարլոուի յուրահատուկ գեղեցկությունը

Վիտիլիգո հիվանդությամբ տառապող այս սեքսուալ կանադուհին՝ Վինի Հարլոուն, իր օրինակով ոգեշնչում է հազարավոր աղջիկների և հորդորում է նրանց չբարդույթավորվել այս առանձնահատկության պատճառով։
Իր հիվանդությունը Հարվին սկսել է համարել պարգև, ինչն իրեն յուրօրինակ ու անկրկնելի է դարձնում։
Վինի Հարլոուն վիտիլիգոյով տառապող միակ մարդն է աշխարհում, ով հասել է նման բարձունքների։ Գեղեցկուհին համագործակցել է բազմաթիվ համաշխարհային ճանաչում ունեցող բրենդների հետ։ Վինին կիսվել է լրագրողների հետ, որ հազարավոր դոլարներ է աշխատում իր յուրօրինակ գեղեցկության շնորհիվ։
Նա երազում է, որպեսզի իր անունն ապագայում հայտնվի Forbes-ի առաջատար հորիզոնականներում։
Օրեր առաջ Վինի Հարլոուն երկրպագուներին է ներկայացել սեքսուալ կերպարով։
Գեղեցկուհին հորդորել է նման առանձնահատկությամբ մարդկանց ընդունել ու սիրել սեփական մարմինը։