Մեգան Մարքլը որոշել է դիզայներ դառնալ

37-ամյա Մեգան Մարքլը թագավորական ընտանիքի անդամ դառնալուց հետո փորձում է իրեն տարբեր բնագավառներում: Ամիսներ առաջ նա զբաղվում էր բարեգործությամբ:
Համագործակցելով ամերիկյան աշխարհահռչակ Vogue ամսագրի հետ՝ Մեգանն իրեն փորձեց նաև լրագրության ոլորտում՝ դառնալով ամսագրի սեպտեմբերյան համարի խմբագիրը:
Իսկ հիմա արքայազն Հարրիի կինը որոշել է դառնալ դիզայներ:
Համագործակցելով Marks and Spencer անվանի բրենդի հետ՝ Մեգան Մարքլը ներկայացրել է հանրությանը առօրյա հագուստի իր ստեղծած հավաքածուն, որը մատչելի կլինի բոլորի համար: Մարքլը ցանկանում էր ստեղծել մի հագուստ, որը կլինի շատ նորաձև, գեղեցիկ և մատչելի տարբեր խավերի մարդկանց համար:
Մարքլի հեղինակային հավաքածուն շուտով կհայտնվի Marks and Spencer բրենդին պատկանող բոլոր խանութ-սրահներում:
Մեգանը չի վախենում փորձել իրեն տարբեր բնագավառներում: Մարքլը խոստանում է, որ ապագայում հանրությանը նոր անակնկալներ են սպասվում:
Արքայազն Հարրիի կնոջը հաճախ են անվանում անտաղանդ, որովհետև վերջինս իրեն փորձում է հարյուրավոր դերերում՝ չկարողանալով ոչ մի տեղ հասնել հաջողության: