VOGUE-ը ներկայացրել է այս ամռան ամենանորաձև մատնահարդարումը

Ժամանակակից նվաճումների արդյունքում մատնահարդարման ոլորտում ստեղծվում են հատուկ նյութեր, որոնք ոչ միայն հարթ, երկար ու գեղեցիկ տեսք են հաղորդում եղունգին՝ սնուցելով և վերականգնելով նրա լիարժեք կառուցվածքը, այլ յուրահատուկ ու հեքիաթային դիզայն են հաղորդում հարդարմանը։
Այժմ գոյություն ունեն մատնահարդարման 3D պարագաներ, որոնց շնորհիվ հնարավոր է ստանալ ձեր ցանկացած նախշը, նկարը, լուսանկարը եղունգների վրա։
Օվկիանոսային մատնահարդարումը ամենաթրենդայինն է այս ամառ։
Այս հետաքրքիր մատնահարդարման համար անհրաժեշտ մի քանի ժամ անցկացնել մասնագետի մոտ։
Vogue-ն այս մատնահարդարումը համարել է կախարդական։ Եղունգների նման հեքիաթային հարդարման սիրահարներ են մոդել Բելլա Հադիդն ու դերասանուհի Էմիլի Բլանտը։
Իսկ ձեզ այն դո՞ւր է գալիս։