Նաոմի Քեմբլը կրկին տուժել է իր մաշկի գույնի պատճառով - Showbiz.am

Նաոմի Քեմբլը կրկին տուժել է իր մաշկի գույնի պատճառով

By

Նաոմի Քեմբլը միշտ աչքի է ընկել իր բարդ ու կոնֆլիկտային բնավորությամբ:
Գեղեցկուհին ծնվել ու մեծացել է Լոնդոնում: Նաոմին հաճախ է պատմում լրագրողներին պատանի տարիքում ունեցած իր բարդույթների մասին, որոնք կապված են եղել մաշկի գույնի հետ:
Դասընկերները, հարևանները միշտ նրան դիմել են վիրավորական մականուններով. դա է պատճառը, որ անգամ հիմա, երբ նա աշխարհահռչակ մոդել է ու Forbes ամսագրում առաջատար հորիզոնական է զբաղեցնում, շարունակում է ամեն մանրուքից մեծ սկանդալ ստեղծել, եթե հարցը վերաբերում է իր մաշկ գույնին:
Ամիսներ առաջ նա դատական հայց էր ներկայացրել ասիական մի կազմակերպության դեմ, որը հրաժարվել էր համագործակցել իր հետ մաշկի գույնի պատճառով:
Paris Match լրատվամիջոցի հետ զրույցում Նաոմի Քեմբլը պատմել է, որ խնդիր է ունեցել փարիզյան հյուրանոցներից մեկում, որտեղ իրեն թույլ չեն տվել մտնել մաշկի գույնի պատճառով:
Գեղեցկուհին մեծ աղմուկ էր բարձրացրել այդ դեպքից հետո ու ցանկացել է դատարանի օգնությամբ բարոյական վնաս պահանջել հյուրանոցից, սակայն նրա մոտ ոչինչ չի ստացվել. հյուրանոցի տնօրինությունը բացատրել է պատահարը՝ պատմելով, որ աշխատակիցները, պարզապես, նշել են, որ հյուրանոցում չկա ազատ համար:
Երկրպագուները նկատել են, որ Նաոմի Քեմբլն այնքան բարդույթավորված է իր մաշկի գույնի պատճառով, որ ամեն հարմար առիթի դեպքում պոռթկում ու կոնֆլիկտ է ստեղծում:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Հայ փոքրիկ երգիչներ» ասոցիացիան հայ գերիներին վերադարձնելու համար դիմել է միջազգային կառույցների

«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան հայ գերիներին եւ զոհված զինծառայողների մարմինները վերադարձնելու համար դիմել է մի շարք միջազգային կառույցների...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Առաջին օրից սկսած ամենավատ տեղերում է եղել և ընկերների հետ կռվել. վերջին կետը եղել է Շուշին». Մարիամ Ալեքսանյանի գրառումը եղբոր մասին

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը գրառում է կատարել ժամկետային զինծառայող եղբոր` Ալբերտի մասին, որը պատերազմի օրերին առաջնագծում է եղել։ «44 օր...
Ավելին