Քորթնի Լավ. «Աուտիզմն ինձ չկարողացավ խանգարել»

Քորթնի Լավը օրեր առաջ լրագրողների հետ զրույցում պատմել է, որ շուտով Լոնդոնում կունենա «Աուտիզմի կենտրոն», որտեղ աշխարհի լավագույն սոցիալական մանկավարժները կօգնեն նման խնդրով տառապող երեխաներին հաղթահարել աուտիզմը:
Քորթնի Լավը նույնպես տառապում է աուտիզմով: Դրա մասին գեղեցկուհին իմացել է 9 տարեկանում:
Դպրոցում  նա ուներ շատ ցածր առաջադիմություն ու չէր կարողանում լավ հարաբերություններ հաստատել դասընկերների հետ: Քորթնիի ծնողներն աղքատ էին և չէին կարող աղջկան տանել մասնագետների մոտ:
Քորթնին պնդում է, որ անհրաժեշտ բուժում ստանալու դեպքում նրա կյանքն այլ կերպ կդասավորվեր:
Չնայած իր այդ խնդրին՝ Քորթնին շատերին է հայտնի երգարվեստում ունեցած իր հաջողություններով: Նա նաև ամերիկյան ամենասիրելի դերասանուհիներից է:
Աշխաչհահռչակ երաժիշտ Կուրտ Քոբեինի այրին սկսել է պայքարել իր խնդրի դեմ միայն 16 տարեկանում: Գեղեցկուհին պնդում է, որ աուտիզմի թույլ դրսևորումները հնարավոր է վերացնել սիստեմատիկ բուժման շնորհիվ:
Քորթնին նաև հորդորւոմ է ծնողներին չարհամարհել ոչ մի նախանշան և ամեն մանրուքի դեպքում դիմել բժշկի:
Քորթնի Լավը երազում է նման կենտրոններ ունենալ մի քանի քաղաքներում:
«Աուտիզմն ինձ չկարողացավ խանգարել, որովհետև ես 16 տարեկանում սկսեցի պայքարել դրա դեմ: Իհարկե, ամբողջովին հաղթահարել այս խնդիրը ոչ ոքի մոտ չի ստացվի:
Սակայն արհամարհել այն ու վայր դնել զենքերը պետք չէ»,- ասել է Քորթնի Լավը: