Երգչուհի Մաքսիմը նշանադրվել է

Տատյանա Ուստինովայի հետ հարցազրույցում 36-ամյա երգչուհի Մաքսիմը պատմել է, որ շաբաթներ առաջ նշանադրվել է և շուտով պատրաստվում է ամուսնանալ:
Գեղեցկուհին ամուսնացած է եղել 2011 թվականին իր  հնչյունային ռեժիսորի՝ Ալեքս Լուգովցովի հետ, ում հետ նա ապրել է երկու տարի: Լուգովցովն ու Մաքսիմն ունեն դուստր, ով երկար ժամանակ չէր շփվում հոր հոտ:
Բարեբախտաբար, վերջին ժամանակներում նախկին ամուսինների հարաբերությունները կարգավորվել են: Ալեքսը ակտիվ մասնակցություն է ցուցաբերում դստեր կյանքում և ընկերական հարաբերություններ է հաստատել Մաքսիմի հետ: Նա անգամ նկարահանվել է երգչուհու տեսահոլովակներից մեկում:
Երկրպագուներից շատերը կարծում են, որ Մաքսիմը կրկին ամուսնանալու է Լուգովցովի հետ, որովհետև երգչուհին բազմիցս նշել է, որ իր աղջիկը հոգեպես շատ ծանր է տանում իրենց բաժանությունը: Նա նաև նշել է, որ հանուն դստեր շատ ժամանակ մտածել է վերադառնալ ամուսնու մոտ:
Սակայն Մաքսիմը ժխտեց այդ վարկածն ու ասաց, որ իր ապագա ամուսինը հայտնի մարդ չէ:Երգչուհին հրաժարվեց բացահայտել իր ընտրյալի ինքնությունը, միայն նշեց, որ վերջապես գտել է իր իրական երջանկությունը:
Շշուկներ են պտտվում, որ նրա ընտրյալը հայտնի ձեռնարկատեր է, ով երգչուհուն ամիսներ առաջ նվիրել էր թանկարժեք ավտոմեքենա: