Քենդիս Սվեյնփոլը այցելել է Բրազիլիայի հին հնդկացիական ցեղի բնակավայր

Արդեն քանի օր է՝ 30-ամյա Քենդիս Սվեյնփոլը հանգստանում է Բրազիլիայում։ Նա, սակայն, միայն օվկիանոսում լողալով և արևային լոգանք ընդունելով չի սահմանափակվել։ Երեկ մոդելը որոշել է մոտիկից ծանոթանալ տեղական մշակույթի հետ և ուղևորվել է հնդկացիական ցեղի բնակավայր։

«Ես անմոռանալի փորձ ձեռք բերեցի։ Ես գիտելիքներ ստացա և մասնակցեցի ծեսի»,- կիսվել է տպավորություններով մոդելն իր Ինստագրամում։

Ծիսակատարություններից մեկի արդյունքն էլ նրա դեմքի հատուկ նկարն էր, որի հեղինակը ցեղի ներկայացուցիչներից մեկն է եղել:

Մոդելը պատմել է, որ Բրազիլիայում այժմ մոտ 11․000 հնդկացի է բնակվում: 2004-ին նրանք ստեղծեցին մշակութային կենտրոն բոլոր ցանկացողների համար, բայց 2013-ին այն ստիպված եղավ փակվել՝ նյութական աջակցության բացակայության պատճառով: Այժմ նրանց առաջնորդը օգնություն է փնտրում՝ մշակույթը վերականգնելու և վերակենդանացնելու համար: