Եգոր Կրիդին արգելել են մուտք գործել Ուկրաինա

Ռուս երգիչ Եգոր Կրիդին մինչև 2021թ. արգելել են մուտք գործել Ուկրաինա։

«Ձեր կողմից ուղարկված հարցման մասին հայտնում ենք, որ 2016թ․փետրվարին Ուկրաինայի Ազգային Անվտանգությունը որոշում է ընդունել, որ Ձեզ  5 տարի ժամկետով արգելվում է Ուկրաինայի տարածք մուտք գործել», – հայտնել են գերատեսչությունից։

Նշվում է, որ արգելքի պատճառ կարող է հանդիսանալ այն, որ 2005թ․արտիստը համերգով հանդես է եկել Ղրիմում։ Մի քանի օր առաջ նա իր Ինստագրամում լուսանկար էր հրապարակել, որն արվել է հենց այնտեղ։ Հետևորդները ենթադրել են, որ կատարողն այցելել է Սիմֆերոպոլ կամ Ալուշտու։

Հիշեցնենք, որ 2016թ. մարտին Եգոր Կրիդը Սանկտ Պետերբուրգից մեկնել էր Ուկրաինա, սակայն նրան թույլ չէին տվել սահմանը հատել։