Ինչո՞ւ է Բեյոնսեն այսքան գիրացել

Օրեր առաջ համացանցում հայտնվեցին Բեյոնսեի նոր լուսանկարները, որտեղ երևում է՝ որքան է գիրացել երգչուհին:
Սակայն նա չի բարդույթավորվում ու ազատ խոսում է դրա վերաբերյալ՝ խոստովանելով, որ արդեն հոգնել է անդադար մարզումներից, դիետաներից ու նիհարելու համար նախատեսված դեղամիջոցներից:
37-ամյա երգչուհին պատմել է, որ միշտ էլ ունեցել է ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ: Դրա առաջին պատճառը ժառանգականությունն է եղել:
Իր կանացի կազմվածքի՝ փարթամ կրծքերի, նուրբ իրանի և շքեղ կոնքերի շնորհիվ գիրությունը միայն գեղեցկացնում է երգչուհուն:
Սակայն այս անգամ երգչուհին գիրացել է 12 կգ:

Երգչուհու մտերիմները լրագրողներին խոստովանել են, որ Բեյոնսեն գիրանում է դեպրեսիայի և սթրեսի պատճառով:
Ամուսնու՝ Ջեյ Զիի հետ իր հարաբերությունները լարված են: Պապարացիները հաճախ են Ջեյ Զիին լուսանկարում տարբեր կանանց հետ:
Ջեյ Զին երբեք էլ աչքի չի ընկել հավատարմությամբ ու նվիրվածությամբ: Աստղային զույգի ընկերները հավատացնում են, որ Բեյոնսեն դադարել է հետևել իրեն հենց ամուսնու դավաճանությունների պատճառով:
«Նա գեղեցիկ տեսք է ունենում միայն այն ժամանակ, երբ երջանիկ է»,- նշում է հայտնի երգչուհի Լեդի Գագան, ով Բեյոնսեի մտերիմ ընկերներից է: