Աստղիկ Սաֆարյանի հեքիաթային հանգիստը Իսպանիայում

Ինչպես Աստղիկ Սաֆարյանը նշել էր իր հարցազրույցներից մեկում, նա Իսպանիայում աշխատանքի հետ մեկտեղ հասցնում է նաև հանգստանալ։ Երգչուհին ուղղակի շլացուցիչ տեսք ունի իր Ինստագրամում հրապարակված նոր լուսանկարներում։ Ֆոտոշարքում Աստղիկը լողազգեստով է և ցուցադրում է իր գեղեցիկ կազմվածքը։ «Արևայրուքը կանհետանա, բայց հիշողություններն ու թրթիռը հավերժ կմնան»,-գրել է Աստղիկ Սաֆարյանը։