Շաբաթվա վեց ամենաէլեգանտ զգեստները

Ձեզ ենք ներկայացնում ամենաոճային և էլեգանտ զգեստների հավաքածուն, որոնք կրել են աստղերը այս շաբաթվա ընթացքում։

Մեդելին Մեդդենը հայտնվել է «Դոռան և կորած քաղաքը» ֆիլմի պրեմիերային  սև շղարշե կտորից զգեստով՝ զարդարված խոշոր և մանր սպիտակ ծաղիկներով։

Քեսի Մոնթոյյան Los Angeles Area Emmy Awards միջոցառման ժամանակ հագել էր մուգ կանաչ երանգի զգեստ՝ լրացված փայլուն քարերով։

Չինուհի դերասանուհի Ցինգ Տյանը հայտնվել է հանրության առջև Oscar De La Renta-ի շքեղ զգեստով, որի փքված փեշը ծովի փրփուր է հիշեցնում, իսկ վերևի հատվածը համատեղել են ատլասե կտորի հետ։

Եվա Լոնգորիան ներկայացել է առաջին հայացքից համեստ տեսքով, որը միաժամանակ շատ էլեգանտ է։ Նրա բաց դեղին զգեստը հիանալի ընդգծում է դերասանուհու իդեալական կազմվածքը և լավ համադրվել է սպիտակ ամառային կոշիկների հետ։

Ջուդի Գրիրը ընտրել է Vika Gazinskaya-ի զգեստը, որի հետ կրել է արծաթագույն լաքապատ կոշիկներ և երկար ականջողեր։ Կերպարը լրացնելու է եկել վառ շրթներկը։

Ջեկի Էյնսլին հանրությանն է ներկայացել օրիգինալ զգեստով՝ կարմիր-սպիտակ վանդակներով և լայն շրջազգեստով, իրանի հատվածում էլ բացվածքներով։ Զգեստի հետ հետաքրքիր լուծում է եղել ժապավեններով ամառային կոշիկները՝ նույն նախշերով։