Շարլիզ Թերոնը պահանջել է Մարիո Լոպեսին ներողություն խնդրել իր խոսքերի համար

Օրեր առաջ Շարլիզ Թերոնը պատմել է լրագրողներին, որ իր որդին երազում է աղջիկ դառնալ. նա կրում է զգեստներ և ընկերներին խնդրում է իրեն անվանել Ժասմին։
«Ես հիշում եմ, երբ մի առավոտ որդիս արթնացավ և ինձ ասաց, որ երազում է աղջիկ դառնալ։ Բայց ես չեմ փորձում ընդդիմանալ նրա այդ ցանկությանը։
Երեխան մնում է երեխա․ այսօր նա իրեն աղջիկ է զգում, վաղը՝ տղա, մյուս օրը՝ թռչուն։ Այո, ես թույլ եմ տալիս իմ որդուն կրել զգեստներ և ունենալ երկար, գեղեցիկ վարսեր, բայց վերջնական իր որոշումը նա կկայացնի չափահաս դառնալուց հետո»,- պատմել է Շարլիզ Թերոնը։
Շարլիզ Թերոնի այս հայտարարությանը շատ բացասաբար է արձագանքել հաղորդավար Մարիո Լոպեսը: Նա քննադատել է դերասանուհուն՝ անվանելով անտարբեր ու անուշադիր մայր, ով կատարում է երեխայի ամեն կամակոր ցանկություն, որպեսզի մեկ րոպե շատ չծախսի նրա հետ զրուցելու ու նրան դաստիարակելու վրա:
«Ինչո՞ւ են երեխաների մոտ առաջանում նման մտքեր. նրանք չունե՞ն ուրիշ մտածելու ինչ-որ բան: Ինչո՞ւ ես երբեք չեմ մտածել աղջիկ դառնալու մասին»,- ասել է վրդովված հաղորդավարը:
Վիրավորվելով Մարիո Լոպեսի այս արձագանքից՝ Շարլիզ Թերոնը պահանջել է նրան ներողություն խնդրել այդ խոսքերի համար: Մարիոն արժանացել է նաև իր իսնտագրամյան հետևորդների քննադատությանն ու վիրավորանքներին և զղջացել է իր խոսքերի համար:
«Այո, իմ մեկնաբանությունը անմարդկային էր: Միայն հիմա եմ հասկանում, թե դրանք որքան կարող էին ցավեցնել փոքրիկ երեխային: Խոստանում եմ, որ այսուհետ նման բռնկուն կերպով չեմ արձագանքի ինչ-որ մեկի խոսքերին»,- Radar Online լրատվամիջոցի հետ հարցազրույցում ասել է Լոպեսը: