Ստեֆանի Սայմուրը և Կլաուդիա Շիֆֆերը մերկ նկարվել են Vogue ամսագրի համր

Երեկ Համացանցում հայտնվեցին  Vogue Italia ամսագրի օգոստոսյան համարների շապիկները, որոնց գլխավոր հերոսուհիներն են դարձել 90-ականների սուպերմոդելներ Ստեֆանի Սայմուրը և Կլաուդիա Շիֆերը։ Շապիկին նրանք հայտնվելե են մերկ։ Ֆոտոսեսիան ոգեշնչված է լեգենդար Հելմութ Նյուտոնի աշխատանքներից, ում գործերում սեքսուալությունը, վստահությունը և անկախությունը գլխավոր գրավական են եղել։

Լուսանկարների հեղինակն է դարձել Քոլեր Շորը, ով վերաիմաստավորել է մերկության արժեքը։ Ստեֆանի Սայմուրը, ում նախկինում լուսանկարել է հենց Նյուտոնը, այստեղ արդեն հանդես է եկել հասուն, վստահ կնոջ կերպարում։

Ստեֆանին վերջին անգամ  Vogue Italia ամսագրի շապիկին հայտնվել է 32 տարի առաջ։ Այնպես որ նրանց երկրպագուների համար դա արժեքավոր նվեր կլինի։