Մեգան Մարքլը դարձել է 38 տարեկան

Օգոստոսի 4-ին արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը դարձել է 38 տարեկան:
Լրագրողների հետ զրույցում արքայազն Հարրին միշտ նշում է, որ կնոջ ծննդյան օրը իր համար միշտ յուրօրինակ նշանակություն է ունեցել:
Իրենց սիրավեպի առաջին տարում արքայազն Հարրին Մեգանին շնորհավորել է՝ նրան մատուցելով յուրօրինակ անակնկալ. նա Մեգանի հետ մեկնել է Աֆիկա, որտեղ վրանում՝ բաց երկնքի տակ, շնորհավորել է կնոջ 36-ամյակը:
Իր 37-ամյակը Մեգան Մարքլը նշել է ամուսնու հետ Չարլի վան Շտրաուբենզու հարսանեկան արարողության ժամանակ:
Թե ինչպես է այս տաի նա նշել իր ծննդյան տոնը, լատվամիջոցներին դեռ հայտնի չէ:
Մեգան Մարքլի ծննդյան օրը մեծ նշանակություն ունի թագավորական ընտանիքի համար, որովհետև օգոստոսի 4-ը նաև Եղիսաբեթ Երկրորդի մոր՝ Եղիսաբեթ Բոուզ-Լայոնի ծննդյան օրն է:
Եղիսաբեթ Բոուզ-Լայոնի ամուսինը՝ Գեորգ Հինգերերդը, առաջինն էր, ում կինը թագավորական ընտանիքից չէր:
Եղիսաբեթ Բոուզ-Լայոնը կոմսի դուստր էր. նրա և թագավորի ամուսնությունը շատ քննադատությունների առիթ դարձավ:
Նույն պատմությունը կրկնվեց նաև Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի դեպքում. արքայազն Հարրին առաջինն էր, որ իրեն հարսնացու ընտրեց ոչ ազնվական ծագում ունեցող կնոջ: