Ջարեդ Լետո. «Ես ծնված եմ սերիական մարդասպան լինելու համար»

Շուտով կինոսերների դատին կներկայացվի «Մանրուքները» ֆիլմը, որտեղ օսկարակիր դերասան ջարեդ Լետոն ստացել է սերիական մարդասպանի դերը:

«Ես ծնված եմ սերիական մարդասպան լինելու համար: Սիրում եմ, երբ ինձ այսպիսի խենթ կերպարներ են բաժին ընկնում: Դեռ մանկուց ես նախընտրում էի երկրպագել չարագործներին և երազում էի, որ մի օր էլ ես կդառնամ նման չար հերոս: Վերջապես, իմ երազանքը կատարվեց»,- ասել է Ջարեդ Լետոն:
Ֆիլմում նկարահանվելու են նաև Դենզել Վաշինգտոնն ու Ռամի Մալեկուն:

Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Դիկը, արդեն հոգնել է ոստիկանությունում անհետաքրքիր ու ձանձրալի աշխատանքից: Նա որոշել է իր սեփական հետաքննությամբ գտնել սերիական մարդասպանին և ենթարկել նրան պատասխանատվության:
Դիկը ունի առանձնահատուկ շնորհ՝ նա կարողանում է տեսնել բոլոր մանրուքները, և դրա շնորհիվ էլ կարողանում է բացահայտել մարդասպանի ինքնությունը:

Ֆիլմի ռեժիսոը Ջոն Հենկոկն է, ում աշխատանքներից են նաև «Հիմնադիրները» և «Մեծ ճանապարհի հանցագործները»:
Կինոքննադատները ֆիլմն անվանել են հոգեսարսուռ ու դինամիկ: