Տեսահոլովակի պրեմիերա. Սիրուշո՝ «Summer Love. Վույ աման»

Սիրուշոն նոր տեսահոլովակ է ներկայացրել հանրության ուշադրությանը։ Նրա նոր «Summer Love»-ը արդեն հասանելի է Յութուբ սոցիալական հարթակում։ Երգչուհին կիսվել է իր մտքերով և տպավորություններվ՝ իր Ինստագրամի էջում՝ պատմելով հոլովակի մասին։

«Այս տեսահոլովակը նվիրել ենք Գյումրիին! Ուզում ենք, որ աշխարհը հիանա մեր մշակույթով, հարուստ քաղաքով և ոգեշնչող ճարտարապետությամբ: Գունավոր ու ջերմ Գյումրի, շնորհակալ ենք մեզ գրկաբաց ընդունելու համար»,- գրել է հայտնի երգչուհին։