Արիանա Գրանդեն շուտով կներկայացնի իր բրենդը

Հայտնի երգչուհի և դերասանուհի Արիանա Գրանդեն որոշել է հիմնել կոսմետիկայի արտադրությամբ զբաղվող իր բրենդը՝ «Thank u, next» անվամբ, որն ունի մի շարք առանձնահատկություններ:

«Իմ «Thank u, next» բրենդը նման չի լինելու աշխարհի մյուս բրենդներին»,- ասել է Արիանա Գրանդեն, ով համագործակցելով անվանի բժշկական կենտրոնների հետ՝ ներկայացնելու է նախադեպը չունեցող հավաքածու, որն օժտված է լինելու բուժիչ հատկություններով և օգնելու է վերականգնել վնասված մաշկը կամ վարսերը:
Երգչուհին իր բրենդը կներկայացնի 2020 թվականի հունվարին:

Իր բրենդն է ցանկանում հիմնել նաև Հայլի Բիբեր: Գեղեցկուհին ցանկանում էր կոսմետիկայի արտադրանքով զբաղվող իր ապրանքանիշն անվանել Բիբեր, սակայն նրա ամուսինը՝ Ջասթին Բիբերը, չի համաձայնվել:
Ջասթին Բիբերն արդեն ունի իր անվամբ ապրանքանիշ, որը զբաղվում է հագուստի և աքսեսուարների արտադրանքով:
Իր բրենդը Հայլին, ամենայն հավանականությամբ, անվանելու է «Rhode»: