Ռիտա Դակոտա. «Այսօր մեր բաժանության մեկ տարին է»

Մեկ տարի առաջ՝ օգոստոսին, հայտնի երգիչ Վլադ Սոկոլովսկին և Ռիտա Դակոտան ամուսնալուծվեցին:
Աստղային զույգի բաժանման պատճառը Վլադի դավաճանություններն էին:
Լրատվամիջոցներում հաճախ էին խոսում երգչի բազմաթիվ սիրավեպերի մասին, սակայն Դակոտան չէր հավատում բամբասանքներին: Վերջապես, մի օր Ռիտան իր աչքով է տեսնում և համոզվում: Բաժանումից հետո Ռիտան և Վլադը միմյանց հետ չէին շփվում ու լարված հարաբերությունների մեջ էին, ինչից շատ էր տուժում նրաց փոքրիկ դուստրը:

Ռիտա Դակոտան շատ ծանր տարավ ամուսնու դավաճանությունը: Նա երկար ժամանակ բուժվում էր հոգեբանների մոտ և կարծում էր, որ էլ երբեք չի կարողանա վստահել ու սիրել ինչ-որ մեիին:
Ռիտան տարբեր հեռուստածրագրերի ընթացքում փնովում ու քննադատում էր ամուսնուն՝ մեղադրելով նրան իրենց ընտանիքի կործանման մեջ: Սոկոլովսկին սկզբում փորձում էր վերականգնել իրենց հարաբերությունները, սակայն հետագայում դադարեց պայքարել ու նոր սիրավեպ սկսեց մոդել Եկատերինա Ժդանովայի հետ:

Օրեր առաջ Ռիտա Դակոտան իր ինստագրամյան էջում երկրպագուների հետ կիսվել է նախկին ամուսնու և դստեր սիրառատ տեսահոլովակով:
Տեսահոլովակում Վլադը, Ռիտան, Ռիտայի հայրը և փոքրի Միան զվարճանում են միասին: Նրանք լավ ժամանց են անցկացնում, իսկ զույգի մեջ այլևս չկա լարվածություն կամ թշնամանք:
Երկրպագուները հիացել են այս տեսահոլովակով՝ մեկնաբանություններում գրելով, որ Վլադն ու Ռիտան իդեալական ծնողների օրինակ են: