Սելենա Գոմեսը կիսվել է՝ ինչպես է հաղթահարել դեպրեսիան

Սելենա Գոմեսը վերջին ժամանակներում բոլորի ուշադրության կենտրոնում էր, իր վաղեմի ընկերուհու հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով:
Լրագրողների հետ զրույցում  երգչուհին չի պատմել, թե որքան գումար է վճարել ընկերուհուն իր երիկամի համար, բայց բացահայտել է անձնական կյանքից շատ մանրամասներ, որոնք մինչ այսօր հայտնի չէին:

Վերջին ժամանակներում երգչուհին հազվադեպ էր ներկայանում հանրությանը, և դա անհանգստացնում էր երկրպագուներին: Իր բացակայությունը գեղեցկուհին բացատրում է հոգեկան ծանր վիճակով, որը նա մեծ դժվարությամբ է կարողացել հաղթահարել.
«Ես, վերջապես, հայտնվել եմ այնպիսի տարիքում, երբ չեմ վախենում միայնությունից: Վերջին տարում ես շատ քիչ եմ աշխատել ու քիչ եմ շփվել մտերիմներիս, ծանոթներիս կամ երկրպագուներիս հետ: Միայնությունն ինձ օգնեց դառնալ ավելի իմաստոն»,- պատմում է երգչուհին:

Սելենան Ջասթին Բիբերի հետ բաժանվել էր շատ վաղուց, բայց իրենց համատեղ լուսանկարները երգչուհին ջնջել է միայն շաբաթներ առաջ:
Աստղի ընկերները լրագրողներին պատմում էին, որ  Սելենան դեպրեսիայի պատճառով շատ է փոխվել և չի կարողանւոմ վերականգնվել:
«Ինձ շատ է օգնել իմ հոգեբանը: Հոգեթերապիան լավագույն միջոցն է երջանկություն ձեռք բերելու համար: Եթե ես այն ժամանակ իմանայի, թե ինչերի միջով եմ անցնելու, այլ կերպ կվարվեի շատ դեպքերում: Բայց միևնույն է, ես չեմ զղջում իմ որևէ արարքի համար: Դրանք են ինձ հղկել ու դարձրել այն Սելենան, ում դուք հիմա ճանաչում եք»,- բացատրել է Սելենա Գոմեսը: