Քայլին Ջեններ. «Կրկին հորաքույր եմ դառնալու»

Քայլի Ջենների եղբայրը՝ երաժիշտ Բրենդսոն Ջենները, իր ինստագրամյան էջում կիսվել է երկրպագուների հետ ուրախալի նորությամբ՝ տեղեկացնելով, որ իր սիրելի կինը շուտով իրեն զույգ տղաներ է պարգևելու:

Այս լուրը շատ է ուրախացրել երգչի երկրպագուներին և Քայլի Ջեններին, ով իր էջում նույնպես կիսվել է լավ նորությամբ գրելով.«Կրկին հորաքույր եմ դառնալու»:
Հիշեցնենք, որ Բրենդսոնն իր նախկին կնոջից արդեն ունի մեկ դուստր, ում Քայլին և Քենդալն անչափ սիրում են:

Քայլիի, Քենդալի և Բրենդսոնի հարաբերությունները միշտ չէ, որ լավ են եղել:
Բրենդսոնն ապրել է երջանիկ և խաղաղ ընտանիքում, մինչև մի օր նրա հայրը սիրահարվել է Քայլիի մորն ու լքել է Բրենդսոնի մորը:
Սակայն տարիներ անց Քայլին ու Քենդալը կարողացան վերականգնել եղբոր հետ շփումը և Բրենդսոնը կարողացավ սիրել իր փոքրիկ քույրերին:

MAR VISTA, CA – APRIL 09: Brody Jenner attends Bowlero Mar Vista Celebrity Grand Opening at Bowlero Mar Vista on April 9, 2015 in Mar Vista, California. (Photo by Brian Gove/FilmMagic)
NEW YORK, NY – SEPTEMBER 09: Kylie Jenner and Kendall Jenner during Harper’s Bazaar’s celebration of “ICONS By Carine Roitfeld” presented by Infor, Laura Mercier, and Stella Artois at The Plaza Hotel on September 9, 2016 in New York City. (Photo by Jamie McCarthy/Getty Images for Harper’s Bazaar)