«Christian Dior»-ի նոր շլացուցիչ հավաքածուն

Օրեր առաջ Լոնդոնի ամենահայտնի առևտրի տանը՝ «Harrods»-ում բացվեց «Christian Dior» բրենդի նոր խանութ-սրահը, որն իր տեսքով հիացրեց բոլորին:

Ապրանքանիշը իր նորաբաց խանութ-սրահում ներկայացրել է նոր հավաքածուն, որի հեղինակն է Մարիա Գրացիա Կյուրին:
Այս հավաքածուն ստեղծվել է ի հիշատակ Իվ Սեն Լորենի՝ 1953 թվականին նորաձևության ոլորտում արված նորարարությունների:
Հենց այդ ժամանակ երիտասարդ մոդելիերը, կոտրելով բոլոր կարծրատիպերը, սկսեց թելադրել հասարակությանը նոր ոճ ու նոր կանոններ:

Նորաձև դարձան կանացի կաշվե բաճկոնները, որոնք մինչ այդ կրում էին բացառապես տղամարդիկ:
Մեծ պահանջարկ ունեցավ նաև երեք երանգներից բաղկացած վանդակավոր պրինտը, որը զարդարում էր բրենդի հագուստն ու աքսեսուարները:
Իվ Սեն Լորենը կարծում էր, որ այս պրինտը համապատասխանում է միայն գործունյա կանանց, ովքեր միշտ պետք է ունեան խիստ, զուսպ, բայց էլեգանտ տեսք:
1953 թվականի ոճը վերադարձել է և հիացրել է նորաձևության բոլոր սիրահարներին: