Բորիս Կորչևնիկովը վթարի է ենթարկվել

37-ամյա հաղորդավար Բորիս Կորչևնիկովը անվանակոչության օրը նշել է ընկերների հետ Տվերսկի Ստարիցա քաղաքում, սակայն հետդարձի ճանապարհին վթարի է ենթարկվել:

«Մենք նշել ենք այդ կարևոր օրը՝ հաղորդություն ստանալով Ստարիցայում, համտեսելով հայկական խորոված, իսկ որպես աղանդեր՝ պաղպաղակ։
Բարեբախտաբար, Բորիսը հիմա լավ է, վնասվել է միայն նրա հոր մեքենան»,- ասել է Բորիսի ընկերներից Ռոման Գոլովանովը:
Բորիսն ու ընկերները ստացել են թեթև վնասվածքներ ու տեղափոխվել են հիվանդանոց:
Բժիշկների հավաստմամբ՝ լուրջ բան չկա, և հաղորդավարը շուտ ոտքի կկանգնի:

Հիշեցնենք, որ Բորիսը երկար ժամանակ է, ինչ պայքարում էր քաղցկեղի դեմ:
Բուժման համար ընդունած դեղահաբերի պատճառով Բորիսը բավականին գիրացել է, սակայն հաղորդավարը հարցազրույցներում նշում է, որ իրեն արդեն շատ լավ է զգում և կարողացել է հաղթահարել այդ սարսափելի հիվանդությունը: