Հոլի Բերի. «Ես շատ լավ սուրոգատ մայր կարող էի լինել»

52-ամյա Հոլի Բերին հոլիվուդյան ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից է:
Գեղեցկուհին առաջին աֆրոամերիկուհին է, ով արժանացել է «Օսկար» մրցանակին:
Մինչև իր դերասանական կարիերան սկսելը՝ Հոլի Բերին մեծ հաջողությունների է հասել գեղեցկության բնագավառում: Նա եղել է «Միսս ԱՄՆ» և «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթների գլխավոր մրցանակակիրներից մեկը:
Դերասանուհին հարցազրույցներում միշտ նշում է, որ շատ հաջողությունների հասել է հենց իր գեղեցկության շնորհիվ:

Օրեր առաջ լրագրողների հետ ունեցած զրույցում Հոլին կիսվել է՝ պատմելով, որ եթե չդառնար դերասանուհի, ապա շատ լավ սուրոգատ մայր կարող էր լինել:
«Ես ինձ շատ սեքսուալ եմ զգում, երբ հղի եմ: Այն զգացողությունը, որ լույս աշխարհ է գալու մի մարդ, ով միշտ հույս է դնելու քեզ վրա և ում համար դու պատասխանատու ես, ինձ ինքնավստահություն է ներշնչում:
Կյանքիս լավագույն օրերն ապրել եմ հենց հղի լինելու ժամանակ: Դրանք անկրկնելի զգացողություններ են: Ինձ թվում է, որ շատ մայրիկներ կհամաձայնվեն ինձ հետ:
Ես շատ լավ սուրոգատ մայր կարող էի լինել. պարգևելով հրաշք փոքրիկ ինչ-որ մեկին՝ ես կվայելեի այդ փոքրիկի հետ անցկացրած ինը ամիսները»,- ասել է Հոլի Բերին: