Միլա Յովովիչը կրկին մայրիկ է դառնալու

43-ամյա Միլա Յովովիչն ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է գեղեցիկ լուսանկարով, որտեղ երևում է դերասանուհու կլորացած փորիկը:

«Երբ 13 շաբաթ առաջ իմացա հղիությանս մասին, ինձ մոտ խառը զգացողություններ էին՝ երջանկություն ու վախ: Տարիքիս և նախկին անհաջող հղիությանս պատճառով ես վախենում էի կապվել իմ դեռ չծնված երեխայի հետ:
Վերջին ամիսներին մենք՝ ես ու ամուսինս ասեղների վրա էինք: Փառք Աստծո, մեզ մոտ հիմա ամեն բան լավ է: Ես աղջիկ եմ ունենալու:
Հաջողություն եմ մաղթում ինձ ու իմ փոքրիկին: Խոստանում եմ, որ նորության դեպքում բոլորիդ տեղյակ կպահեմ»,- գրել է Միլա Յովովիչը:

Հիշեցնենք, որ Միլան աղջիկ է ունենալու իր երրորդ ամուսնուց՝ Պոլ Անդերսոնից, ում հետ նա արդեն դաստիարակում է երկու դուստրերին՝ 11-ամյա Էվա Գաբոյին և 4-ամյա Դաշիել Իդենին:
5 տարի առաջ առողջական խնդիրների պատճառով Միլա Յովովիչը հղիության հինգերորդ ամսում ստիպված էր դիմել աբորտի: Դա մեծ հարված էր դերասանուհու համար: