Անի Լորակի նախկին ամուսինը կիսվել է նոր ընտրյալի հետ լուսանկարով

42-ամյա թուրք ձեռնարկատեր Մուրադ Նալչաջիոգլուն, ով երգչուհի Անի Լորակի նախկին ամուսինն է, իր ինստագրամյան էջում կիսվել է նոր ըտրյալի հետ լուսանկարով:
«Կյանքը դառնում է իրական ու զարմանահրաշ, երբ հանդիպում ես այն մարդուն, ով մտածում է քեզ պես ու քեզ հետ հավասար քայլերով գնում է դեպի երանելի ապագան»,- նկարին կից նշել է Լորակի նախկին ամուսինը:

Աստղային զույգի ընկերները պնդում են, որ թուրք ձեռնարկատերը բաժանվել է Լորակից, որպեսզի լինի իր սիրուհու՝ 27-ամյա մոդել Յանա Բելաևայի հետ:
Շատերն էլ պատմում են, որ Լորակն է բաժանվել ամուսնուց՝ նրա բազմաթիվ դավաճանությունների պատճառով:
Ինչևէ, զույգն արդեն երկար ժամանակ է, ինչ միասին չէ:
Անի Լորակը նույնպես գտել է իր երջանկությունը: Երգչուհին հաճախ է կիսվում ինստագրամում իր երիտասարդ սիրեցյալի՝ Եգոր Գլեբի հետ սիրառատ լուսանկարներով:

Երկրպագուներին զարմացրել է նաև Անի Լորակի և Յանա Բելաևայի նմանությունը. նրանք ասես քույրեր լինեն:
Երկրպագուները մեկնաբանություններում կարծիք են հայտնել, որ Մուրադը փորձում է կանանց մեջ տեսնել Անի Լորակին՝ փնտրելով միայն նրան արտաքնապես նման աղջիկների:
Իսկ դուք տեսնո՞մ եք նմանություն: