Դրյու Բերիմոր. «Ես ստեղծված եմ մայր լինելու համար»

«Չարլիի հրեշտակները» ֆիլմի հայտնի դերասանուհի Դրյու Բերիմորը հոլիվուդյան ամենաբարձր վարձատրվող աստղերից է, սակայն գեղեցկուհին բազմիցս հրաժարվել է շատ լավ դերերից՝ նաընտրելով ժամանակ անցկացնել իր երեխաների հետ:

«Ես ստեղծված եմ մայր լինելու համար: Ինձ համար կյանքի ամենակարևոր ժամանակը՝ դուստրերիս հետ անցկացրած րոպեներն են: Դեռ մանկուց ես երազել եմ դառնալ դերասանուհի, սակայն հիմա նախանձում եմ աշխարհի բոլոր տնային տնտեսուհիներին:
Իմ խնդիրը աղջիկներիս անվտանգությունն ապահովելն է, նրանց ծիծաղ պարգևելը և օգնելը, որպեսզի հասկանան իրենց առաքելությունն այս կյանքում:
Այո, երկրագունդը պտտվում է հենց նրանց շուրջ, և ես համոզված եմ, որ ինձ հետ շատ մայրիկներ կհամաձայնվեն»,- կիսվել է Դրյու Բերիմորը:

Շաբաթներ առաջ Դրյու Բերիմորը մերժել է Քերի Ֆուկունագային՝ հրաժարվելով նկարահանվել «Բոնդ 25» ֆիլմում:
Երկրպագուները սկսել էին անհանգստանալ՝ մտածելով, որ Դրյուն հեռանում է էկրանից, բայց դերասանուհին շտապեց հանգստացնել նրանց՝ հավատացնելով, որ նա դեռ մի քանի պրոյեկտներում հանդես կգա, սակայն իր գոծունեությունը պասիվ կլինի: