Գեղեցիկ կին դարձած տղամարդիկ

Բրիտանացի լուսանկարիչ Ֆրեդ Սմիթը որոշել է իր ֆոտոշարքում միավորել մի շարք գեղեցկուհիների, ովքեր ծնվել են տղամարդ:
Նա ներկայացրել է տրանսգենդեր կանանց ու նրանց կայնքի պատմությունը՝ ցանկանալով այդպես ոգեշնչել մյուսներին:

Իր ֆոտոշարքը լուսանկարիչն անվանել է «Երջանկության պայքար»:

«Գեղեցկությունը մնում է գեղեցկություն: Կինը սեռական պատկանելիություն չէ, այլ ներքին զգացողություն: Ներքին շարմն ու կանացիությունն են կնոջը դարձնում կին: Հիանում եմ նրանց ներքին ուժով ու պայքարելու ցանկությամբ, որովհետև հեշտ չէ կռվել բնության հետ»,- ասել է Ֆրեդ Սմիթը:

 

Կարմեն Կարերա. «Հոռուստացույցով տեսնելով գեղեցիկ մոդելների՝ ընկերներս երազում էին ամուսնանալ նրանց հետ, իսկ ես երազում էի դառնալ նրանց նման»

Այսիս Քինգ. «Իմ սեռական կողմնորոշումների պատճառով ես չէի կարողանում աշխատանք գտնել: Անգամ մտածում էի զբաղվել մարմնավաճառությամբ, որովհետև ապրուստի միջոց չունեի: Սակայն Թայրա Բենքսի շնորհիվ ես հիմա մեկ ամսում վաստակում եմ այնքան, որքան առաջ կվաստակեի 4 տարվա ընթացքում»

Ջինա Ռոսերո. «Ես 7 տարի համագործակցում էի անվանի բրենդների ու դիզայներների հետ: Նրանցից ոչ ոք գլխի չէր ընկնում, որ ես տղամարդ եմ : Սակայն լողազգեստների գովազդի ժամանակ իմ գաղտնիքը բացահայտվեց և այլևս ոչ մի բրենդ չցանկացավ ինձ հետ աշխատել: Մի՞թե ես դադարեցի գեղեցիկ լինել»

Անխելա Պոնսե Կամաչո. «Ես դեռ մանկուց երազում էի մասնակցել գեղեցկության մրցույթների ու դառնալ աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը: Ես մեղավոր չեմ, որ բնությունը հաշվի չի նստել իմ ցանկությունների հետ»