Հայ հայտնիները՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերային

Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը շարունակում է իր համաշխարհային պրեմիերաների շարքը։ Ֆիլմի աստղեր Լեոնարդո ԴիԿապրիոն, Բրեդ Փիթը և Մարգո Ռոբին ներկա էին  Լոս Անջելեսում և Լոնդոնում կայացած պրեմիերաներին: Հայ հանդիսատեսը, իհարկե, դեմ չէր լինի Հայստանում էլ նրանց տեսնել, սակայն առայժմ ստիպված է միայն ֆիլմը դիտելով բավարարվել։

Օգոստոսի 8-ից սկսած Հայաստանում ևս ֆիլմը հասանելի է բոլոր կինոթատրոններում։ Երեկ «KinoPark»-ում կայացած փակ պրեմիերային ներկա էին մի շարք հայ աստղեր։ Հյուրերի մեջ էին Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Լուիզա Ներսիսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արամ MP3-ը, Իրինա Թովմասյանը, Սերգեյ Սարգսյանը և այլք։  Ներկաները մինչ պրեմիերիայի մեկնարկը վայելել են կենդանի երաժշտություն բենդի կատարմամբ:

Մոտ երեք ժամ տևած ֆիլմը հուզմունքի, վախի, ծիծաղի զգացողություններ է պարգևել ներկաներին։ Հայ հայտնիներից ոմանք էլ արդեն հասցրել են տպավորություններով կիսվել իրենց Ինստագրամի էջերում։ «Խեղճ Լեոս, ոչ ինքը մի կարգին Օսկար «ստացավ», ոչ ես… Այսպես «անվաստակ» էլ կգնանք»,- ֆիլմի պրեմիերայի լուսանկարներով կիսված Նազենի Հովհաննիսյանը այսպիսի հումորային մեկնաբանություն է թողել։