Ռիկի Մարտինը կիսվել է դստեր և արմատներով հայ ամուսնու հետ սիրառատ լուսանկարով

47-ամյա աշխարհահռչակ երգիչ Ռիկի Մարտինը իր ինստագրամյան էջում կիսվել է փոքրիկ դստեր և արմատներով հայ ամուսնու հետ սիրառատ լուսանկարով:
Երկրպագուներն առաջին անգամ էին տեսնում պուերտոռիկացի հայտնի երգչի փոքրիկ դստերը և հիացած էին նրանով:

Կոտրելով հազարավոր կանանց սրտեր՝ 2010 թվականին Ռիկի Մարտինը հայտարարեց իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումների մասին և ամուսնացավ նկարիչ Ջիվան Յոսեֆի հետ, ում մայրը հայուհի է:
Զույգը 8 տարի անց դուստր ունեցավ:

Ռիկի Մարտինը պատմել է, որ շատ սիրավեպեր է ունեցել կանանց հետ, սակայն լուրջ հարաբերություններ ցանկանում է ունենալ միայն տղամարդկանց հետ:
«Ջիվանի հետ մենք շփվել ենք օնլայն: Մեր հարաբերություններն ընկերական էին: Բյաց երբ նրան տեսա առաջին անգամ, ես քիչ էր մնում շնչահեղձ լինեի:
Հենց այդ պահին ես որոշեցի, որ կամուսնանամ նրա հետ: Նա էլ է հենց այդպես մտածել, բայց դրա մասին ինձ խոստովանեց վերջերս»,- պատմում է Ռիկի Մարտինն իր և ամուսնու առաջին հանդիպման մասին: