Քեթի Փերի. «Ես պայուսակիս մեջ պահում էի Թեյլորի մազափունջը»

Երգչուհիներ Քեթի Փերին և Թեյլոր Սվիֆթը անբաժան ընկերուհիներ էին: Գեղեցկուհիները այնքան մտերիմ էին, որ Քեթին մի օր խնդրում էԹեյլորին կտրել մազերից մեկ փունջ և նվիրել իրեն: Թեյլորը կատարում է ընկերուհու ցանկությունը, և Փերին տարիներ շարունակ իր պայուսակի մեջ պահում էր Սվիֆթի այդ մազափունջը: Երգչուհին պնդում էր, որ այդպես նա կարողանում էր դիմանալ կարոտին:

Սակայն նրանց անբաժան ընկերությունը քայքայվեց, երբ նրանք սկսեցին համակրել մեկ տղամարդու:
Սվիֆթի նախկին ընտրյալը՝ Քելվին Հարիսը, դուր էր եկել նաև Քեթիին, ով ջանք չէր խնայում, որպեսզի գրավի մտերիմ ընկերուհու սիրեցյալին:
Երգչուհիները դադարեցին շփել հենց Քելվինի պատճառով, ով ընկնելով թակարդը՝ խաբնվել էր Քեթի Փերիի կախարդական հմայքին: