Ո՞վ է Աննա Սեդակովայի նոր ընտրյալը

Գայթակղիչ ու սեքսուալ երգչուհի Աննա Սեդակովան իր ամառային հանգիստն է վայելում Թուրքիայում:
Երգչուհին հաճախ ինստագրամում կիսվում է, թե որքան է կարոտում իր երեք երեխաներին:

«Երբ առաջին օրը եկա, ինձ թվաց՝ սա դժոխք է: Այո, այո դժոխք, որովհետև ես կտրված էի իմ երեխաներից: Ամեն անգամ, տեսնելով լողափում խաղացող երեխաների, լացող փորքիկների, ես անընդհատ հիշում էի իմ Ալիանյին, Մոնիկային և Հեկտորին:
Ես ինձ սարսափելի մայր էի զգում»,- կիսվում է իր հույզերով երգչուհին:

Սեդակովան իր հանգիստը վայելում է հայտնի հոկեյիստ Անդրեյ Միրոնովի հետ:
Դեռ ամիսներ առաջ լրագրողների հետ զրույցներում Աննան պատմում էր, որ հոգնել է միայնակությունից և սեր է փնտրում:
Փաստորեն, նա գտել է այդքան սպասված սերը: