Ինչո՞ւ է Նադեժդա Անգարսկայան ամուսնալուծվել

2013 թվականին «Comedy Woman» հեռուստածրագրի աստղ Նադեժդա Անգարսկայան սոցիալական կայքերի միջոցով ծանոթացավ մի հմայիչ հորդանանցու հետ, ում հետ գեղեցկուհին շուտով ամուսնացավ: Նրա ամուսինը՝ Ռաեդ Բանին, տեղափոխվեց Ռուսաստան և որոշեց մշտական բնակություն հաստատել այնտեղ:
Ռաեդն անգամ նոր մասնագիտություն սերտեց Ռուսաստանում, որպեսզի կարողանա ապահովել իր երիտասարդ ընտանիքը:

Օրեր առաջ Նադեժդա Անգարսկայան երկրպագուների հետ կիսվել է իր ամուսնալուծության մասին լորով, ինչը շատ է տխրեցրել բոլորին:
«Մեր բաժանման մասին շատ չեմ ցանկանում խոսել. դա ցավ է պատճառում ինձ»,- նշել է «Comedy Woman» հեռուստածրագրի աստղը:

Լրագրողների հետ զրույցներում աստղի մտերիմ ընկերները պատմել են, որ զույգը բաժանվել է չդադարող վեճերի և կոնֆլիկտների պատճառով:
Հիշեցնենք, որ զույգը դաստիարակում էր իրենց փոքրիկ որդուն, ով ամուսնալուծությունից հետո մնալու է մոր՝ Նադեժդայի մոտ: