Ջեյսոն Մամոան տեղափոխվել է հիվանդանոց

Հավայան կղզիներում գտնվող Սուբարու աստղադիտարանում շինարարական աշխատանքներ են տարվում, ինչը առաջացրել է տեղի բնակիչների դժգոհությունը: Մի քանի օր շարունակ  ցույցերով հանդես են եկել հարյուրավոր մարդիկ՝ փորձելով կանգնեցնել շինարարությունը:

Ցուցարարների մեջ է եղել նաև հայտնի դերասան Ջեյսոն Մամոան, ով փորձելով շարքից հանել շինարարական սարքավորումներից մեկը՝ վնասվել է ու տեղափոխվել հիվանդանոց: Ջեյսոն Մամոայի հետ ոչ մի լուրջ բան չի պատահել, նա հիվանդանոցում մնացել է մի քանի ժամ, ապա կրկին վերադարձել է ցուցարարների մոտ՝ իր իսնտագրամյան էջում հորդորելով բոլորին միանալ իրենց:

«Կներեք «Warner Bros.», բայց «Ակվամեն-2» ֆիլմի նկարահանումները պետք է հետաձգել, որովհետև Մամոան վիրավորվել է՝ պայքարելով իր պատմական հայրենիքի իրավունքների համար: Մենք չենք պատրաստվում համակերպվել այս ամենի հետ և թույլ չենք տալու շարունակել շինարարական աշխատանքները»,- իրենց իսնտագրամյան էջում հայտարարել է ցուցարարներից մեկը: