Ֆրանսուհիների ոճն անկրկնելի է. ֆոտոշարք

Ֆրանսիական նորաձևությունը միշտ հիացրել է բոլորին:
Ֆրանսուհիները միշտ ոճային են, էլեգանտ ու նրբագեղ: Նրանք կարողանում են հասարակ առօրյա հագուստը, համադրելով աքսեսուարների հետ, դարձնել բարձր նորաձևության նմուշ:
Ինչո՞ւմն է նրանց ֆենոմենը: Ինչո՞ւ է նրանց մոտ նորաձև լինելն այդքան հեշտ ստացվում :

Ֆրանսուհիների ոճի հիմքը մինիմալիզմն է:
Նրբագեղ, հարմարավետ ու զուսպ. սա այն ամենն է, ինչ հարկավոր է նրանց:
Նրանց լուքերի անբաժան մասն են կազմում աքսեսուարները:
Սրանց ընտրությանը ֆրանսուհիները մոտենում են լրջությամբ ու մեծ պատասխանատվությամբ:
Գոտիներ, շարֆեր, ակնոցներ, գլխարկներ և յուրահատուկ պայուսակներ. սրանք կարող են լրացնել ու առանձնահատուկ դարձնել յուրաքանչյուր կերպար:
Հիշեք, որ ոճի կարևորագույն մասը նաև դիմահարդարումն է:
Ֆրանսուհիները միշը խուսափում են ավելորդ ճոխություններից՝ հրաժարվելով փայլերից, վառ ու գունագեղ շպարից: Նրանց դիմահարդարումը միշտ հավասարակշռված է. դեմքի վրա նրանք ընգծում են միայն մեկ բան՝  աչքերը կամ շուրթերը: