Աշնանային գույներ Իննա Խոջամիրյանի նոր լուսանկարներում

Աշնանային տրամադրությունը Իննա Խոջամիրյանին էլ է այցելել։ Դերասանուհու այս անգամ հրապարակած ֆոտոշարքում տեղ են գտել աշնանը հատուկ մրգային առատությունն ու վառ կարմրավուն գույները։ Իսկ ինչ վերաբերվում է դերասանուհուն, նա իր համար ընտրել է էլեգանտ կնոջ կերպարը։  Լուսանկարների շարքը հրապարակվել է Իննայի և իր լուսանկարչի ինստագրամյան էջերում։